Հասարակություն

ԵՊՀ- ում մեկ տարում կավելանա 1 մլրդ դրամով

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

ԵՊՀ-ում այսօր կայացել է գիտխորհրդի նիստ խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, որի ընթացքում ոչ միայն ներկայացվել է համալսարանի գործունեության տարեկան հաշվետվությունը, այլև հաստատվել է 2013-ի բյուջեն: Ըստ այդմ` 2013-ին նախատեսվում է բուհի աշխատողների աշխատավարձի բարձրացում մինչև 20 տոկոս, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
2013-ին ԵՊՀ բյուջեն ավելի քան 1 մլրդ-ով կավելանա 2012-ի համեմատ: Այն ենթադրում է նաև բուհում աշխատավարձերի բարձրացում 15-20 տոկոսով: Եթե ընթացիկ տարում համալսարանի աշխատակիցների միջին աշխատավարձը կազմում էր 120.000, ապա 2013-ին այն կդառնա 140.000 դրամ:
Արդյո՞ք բյուջեի ավելացմամբ նախատեվում է նաև ուսանողների կրթաթոշակների ավելացում: «Ռադիոլուրի» հարցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պատասխանեց, որ փոփոխություն միշտ էլ լինում է, բայց անվանական, իսկ ընդհանուր կրթաթոշակների չափը չի փոխվելու:
Հիշեցնենք, որ արդեն երկար տարիներ է ուսանողների կրթաթոշակը կազմում է 5000 դրամ:

Անդրադառնալով բուհի ընթացիկ տարվա գործունեությանը և հատկապես ձեռքբերումներին`Արամ Սիմոնյանն առանձնացրեց որակի ապահովման ներքին մեխանիզմների ներդրումը:
Նշենք, նաև, որ ԵՊՀ-ն այս տարի ունեցել է դիմորդների աննախադեպ քանակ. Հանրապետության դիմորդների 1/3-ից ավելին դիմել է ԵՊՀ:  Այս հանգամանքը ևս ԵՊՀ ռեկտորը մեծ ձեռքբերում է համարում:

 

 

Թողնել պատասխան

Back to top button