Կարևոր

«Հայ ժողովրդի մասնակցությունը 1812 թվականի հայրենական պատերազմին».ցուցահանդես Արցախում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»
Ստեփանակերտ

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պաշատում բացվել է «Հայ ժողովրդի մասնակցությունը 1812 թվականի հայրենական պատերազմին» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպել է Արցախի պետական արխիվը` ՀՀ ազգային արխիվի աջակցությամբ: 200 տարի առաջ Ֆրանսիական կայսր Նապոլեոն Բոնապարտի արշավանքը դեպի Ռուսաստան, Ռուսական կայսրության պատմության մեջ մտավ որպես Հայրենական մեծ պատերազմ: Այդ պատերազմին հայ ժողովրդի զավակները յուրովի մասնակցեցին` կռվեցին երկու կողմում`Ֆրանսիային տալով մարշալ Մյուրատ, Ռուսաստանին` զորապետերի և հասարակական ու քաղաքական գործիչների մի աստղաբույլ, որ հետագայում մեծ դեր պիտի խաղար Կովկասի և Հայասատանի ճակատագրում` նպաստելով Ռուսական զորքերի առաջխաղացմանը դեպի հարավ: Նրանցից շատերը, օրինակ ֆրանսիական մարշալ Մյուրատը և ռուսական գեներալ Մադաթովը արցախյան արմատներ ունեին:

Թողնել պատասխան

Back to top button