Հայկական հարց

Խոյի հայկական զինված խմբերից զգուշանում էր նույնիսկ սարդարը․ «Հայկական հարց»

1908-ին Խոյը հայտնվել էր պատերազմական իրավիճակում, և տեղի բնակչության, այդ թվում՝ հայերի համար ստեղծվել էր խիստ վտանգավոր իրավիճակ։

Օգտվելով այս հանգամանքից՝ թուրքական բանակը փորձեց տարածքներ նվաճել Պարսկաստանի հյուսիսային հատվածում։ Թուրքական զինված ուժերը գրավեցին քրդաբնակ որոշ տարածքներ, որտեղից փախուստի դիմած քրդերը հարձակվեցին հարևան հայաբնակ բնակավայրերի վրա։

Վտանգ էր սպառնում նաև Խոյի հայությանը։ Կազմակերպվեց նրանց ինքնապաշտպանությունը։ Հայերը համարվում էին անգերազանցելի զինվորներ։ Հայկական փոքրաթիվ զինված խմբերից զգուշանում էր նույնիսկ սարդարը։

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին։ «Միսիոներները և Պարսկաստանում ապաստանած գաղթականները»՝ մաս 5-րդ։

Back to top button