ԿարևորՄշակույթ

«Երբեք չէի կարող պատկերացնել, որ ինձ այսքան շատ են սիրում այստեղ». Երեւանում է Ալեն Դելոնը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

«Մոսկվա» կինոթատրոնում այսօր կկայանա «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի պրեմիերան, որի առիթով Երևանում է աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը։ Ֆիլմը բաղկացած է հինգ նովելից, որոնցից յուարքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր։ Նրանց թվում է հայազգի Սարիկ Անդրեասյանը։
Վերջինի նկարահանած «Փարիզ» նովելում նկարահանվել են Ալեն Դելոնը, Իրինա Ռոզանովան, Պավել Վոլյան։ Ֆիլմի պրոդյուսերներն են Գերոգի Մալկովը, Սարիկ Անդրեասյանը, Ղևոնդ Անդրեասյանը, Վալերի Սահարյանը, Վլադիմիր Պոլյակովը։
Ֆիլմում Վեռա Եվգենևան երկար տարիներ է, ինչ գավառական դպրոցում աշխատոմ է որպես ֆրանսերեն լեզվի ուսուցչուհի։ Եվգենիայի ամենանվիրական երազանքն է լինել Փարիզում, որն աշխարհին նվիրել է ռոմանտիկա և Ալեն Դելոն։ Գեղեցիկ մի առավոտ նա անակնկալի է գալիս՝ սառնարանում գտնելով որդու թաքցրած ինքնաթիռի երկու տոմս։ Ոգևորված զանգահարում է որդուն և լսում.«Մայրիկ, ոչինչ մի հարցրու, միայն հավաքիր իրերը, մենք թռչում ենք Փարիզ»։
Եվ այսպես՝ հերոսուհու տարիների երազը դառնում է իրականություն։
Իրականություն է նաև այն, որ ֆիլմի պրեմիերայի առիթով այս օրերին Երևանոմ է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանը Ալեն Դելոնը։
«Ես երեկ եմ ժամնաել։ Առաջին անգամ եմ Հայասատանում։ Ինչպես և նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանը նշեցի՝ երբեք չէի կարող պատկերացնել, որ ինձ այսքան շատ են սիրում այստեղ։ Այդ մասին չի ասել անգամ ընկերս՝ Շառլ Ազնավուրը։ Այս ֆիլմում ես կերտում եմ ինքս ինձ, բայց դա առաջին անգամ չեմ անում։ Ինձ գրավեց այս ֆիլմի գաղափարը, այն նվիրված է մայրերեին։ Դա հրաշալի է։ 16 տարի առաջ եմ կորցրել մորս ։ Եվ չկա օր, որ նրա մասին չմտածեմ։ Նա չափազանց հպարտանում էր ինձնով։ Մորիցս եմ ժառանգել այն լավագույնը, ինչ ունեցել եմ կյանքում»,- ասում է նա։
Ֆրանսիական կինոյի լեգենդը հուզմունքով ցույց տվեց մորից ստաած փոքրիկ խաչը, որից երբեք չի բաժանվում։ Ասաց, որ եթե մի հրաշքով մայրը կենդանանր, նրան կնվիրեր միայն ու միայն սեր և ուրիշ ոչինչ։
Ի դեպ՝ միլիոնավոր կանանց կուռքը խոստովանեց , որ միակ բանը, որն այսօր պակասում իր կյանքում՝ դարձյալ սերն է։ Ալեն Դելոնն ասաց, որ իր կարիերան կինոյում ավարտված չի համարում։ Հետաքրքիր առաջարկների դեպքում անպայման կնկարահանվի։ Ինչպես ասում է՝ վերջերս բախտ է ունեցել խաղալ նաև թատրոնում՝ հարազատ աղջկա հետ։

Թողնել պատասխան

Back to top button