Կարևոր

Անվճար WI FI հանրապետության բոլոր վայրերում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ողջ հայ ժողովուրդը՝ անկախ սեռից, տարիքից ու բնակության վայրից, պետք է համակարգչային հմտություններ ունենա ու կարողություն՝ համացանցից օգտվելու համար: Սա Ազգային համագործակցություն հիմնադրամի ու նրա գործադիր տնօրեն Արշակ Սադոյանի՝ մի քանի տարի շարունակ բարձրաձայնվող ցանկությունն ու նախաձեռնությունն է: Այսքան մեծ սփյուռք ունեցող հայ ժողովուրդը պետք է կարողանա մատչելի գին ունեցող համացանցից ու IP հեռախոսակապից օգտվել, սա նաև սփյուռքին համախմբելու լավագույն տարբերակն է: Հանրային խորհրդի անդամ, տնօրեն, Արշակ Սադոյանն անձամբ իր մաշկի վրա է զգացել, թե ինչ է իրենից ներկայացնում տարիքային բարդությունը, այն պահին, երբ ցանկացավ համացանցի հետ աշխատել: Այժմ ցանկությունը մեկն է, որպեսզի Հայաստանի տարածքը ծածկվի անվճար WI-FI ինտերնետ կապով:

«Շատ շուտով գուցե շենքերի բակերում տեղադրված տաղավարներում շենքերի տղամարդիկ ոչ թե նարդի խաղան, կամ էլ կանայք զրուցեն ու օրվա անցուդարձը քննարկեն, այլ համացանցից օգտվեն: ժամանակի մեջ ցավոք սրտի նորից շարունակում ենք հետ ընկնել, ամբողջ աշխարհն անցնում է մոբիլ կամ դյուրակիր համակարգիչների, ու եթե մենք պետք է անցյալի հետ ընկնելը հաղթահարենք, ուրեմն պետք է միանգամից թռիչքաձև քայլ անել, պայմաններ ստեղծել, որպեսզի գոնե դյուրակիր սարքերից օգտվելու հարցում մենք հասնենք նորմալ վիճակի»:

Ցանկությունը մեծ է, նախաձեռնությունը ողջունելի, սակայն, միշտ չէ, որ ցանկությունը համընկնում է ֆինանսական հնարավորությունների հետ: Հայաստանի ողջ տարածքը ինտերներտ հասանելությամբ ապահովելու ցանկություն ունեցել են նաև Հայաստանում գործող բջջային օպերատորներից երկուսը, սակայն, նրանք էլ առայժմ որևէ քայլ չեն ձեռնարկում: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմի Խոյեցյան.«Ինքը երազանք է հրաշալի, այսինքն, եթե մենք կարողնանք հասնել այդ արդյունքներին, դա հրաշալի կլինի, բայց ըստ իս, դրա իմպլեմենտացիոն փուլում արդեն ոչ միայն դրա մասին խոսելու, իհարկե բարձրաձայնել, հասարակությանը դրանում ներգարվելու խնդիրը կարևոր է: Դրա մեջ պետք է ներգրավված լինի մասնավոր սեկտորը, որի շահագրգռվածությունը ես չգիտեմ, քանի որ թանկ պրոյեկտ է»:

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը խնդրին բիզնես շահավետության տեսանկյունից է նայում: «Էական օգտակարություն իհարկե կունենա հատկապես փոքր բիզնեսը»,- ասում է: Ինքը՝ նախաձեռնության հեղինակ Արշակ Սադոյանը վստահ է, որ շատ մոտ ապագայում՝ մեկ տարվա ընթացքում:

Թողնել պատասխան

Back to top button