ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ-ն մշտադիտարկում կանցկացնի Տավուշի մարզի ուղղությամբ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վաղը կանցկացվի մշտադիտարկում, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մշտադիտարկումը կիրականացվի Տավուշի մարզի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորը և Խրիստո Խրիստովը։ Հայկական կողմից կմասնակցեն գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Եվգենի Շարովը։

Թողնել պատասխան

Back to top button