ԿարևորՄիջազգային

Երուսաղեմում հայկական գերեզմանատուն եւ ուղղափառ վանք է պղծվել

Երուսաղեմում վանդալները հակաքրիստոնեական գրություններ են թողել ուղղափառ Սուրբ Խաչ վանքի պատերին և հայկական գերեզմանատան դարպասներին, հայտնում է Лента-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին։ Հունական ուղղափառ եկեղեցուն պատկանող վանքի վանահայր Կլավդին հայտնել է, որ գրությունները նկատել է վաղ առավոտյան։ Պատերին անհայտ անձինք եբրայերենով մի քանի կարգախոս են գրել, օրինակ՝ «Մա՛հ քրիստոնեությանը»։ Վանականի խոսքով՝ վանդալները պղծում են վանքն արդեն 7-րդ անգամ։

Բացի այդ, նրանք ծակել են վանականների երեք մեքենաների անվադողերը, որոնք կայանված են եղել մոտակայքում։ Մեքենաների վրա նրանք թողել են «Երջանիկ Հանուկա» (այդ տոնն այժմ նշում են հրեաները) գրությունը, ինչպես նաև իսրայելական ծայրահեղականների կոչերը՝ «Թագ մեհիր» (թարգմանաբար՝ «գնապիտակ»)։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վանդալներին անվանել է անբարո մարդիկ։ Ենթադրվում է, որ կատարվածի ետևում կանգնած են աջ ծայրահեղականները։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել վանդալիզմի փաստի առիթով։

Ի դեպ, Իսրայելում բնակվում է մոտավորապես 155 հազար քրիստոնյա, նրանք կազմում են երկրի բնակչության առնվազն 2%-ը։

Թողնել պատասխան

Back to top button