ԿարևորՀասարակություն

Դեկտեմբերի 20-ից մայրաքաղաքն Ամանորի շունչ կստանա

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ինը օրից մայրաքաղաքը կզարդարվի, կգեղեցկանա ու ամանորյա շունչ կստանա: «Դեկտեմբերի 20-ին Երևանում հեքիաթային միջավայր ենք ստեղծելու, ամեն ինչ անելու ենք երևանցիներին անկեղծ ժպիտներ պարգևելու համար»,- խոստանում են քաղաքային իշխանությունները: Այդ օրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կվառի Մայր տոնածառի լույսերն ու մայրաքաղաքն ամբողջությամբ կլուսավորվի, այդպիսով կմեկնարկեն Նոր` 2013 թ-ի նախատոնական միջոցառումները:

Հանրապետության հրապարակում արդեն կանգնեցված Մայր Տոնածառը 32 մետր է, հավաքված է եղևնու 6 հազար ճյուղերից,- տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը` չմոռանալով ճշտել, որ ճյուղերը սանիտարական էտման արդյունքում են հավաքվել:

Մայրաքաղաքում հեքիաթային միջավայր ապահովելու համար 450-ից ավելի լուսադիոդային ծառեր կլուսավորվեն, պենոպլաստե տնակներ կտեղադրվեն Երևանի փողոցներում: Կլինեն նաև անակընկալներ…

Մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում նույնպես նախատեսված են միջոցառումներ ու բնականաբար տոնածառեր:
Վարչության պետը նաև տեղեկացրեց, որ մայրաքաղաքում տեղադրված լուսադիոսադին սարքերով կենդանիների թիվը դեռ կավելանա: Այս տարի նաև Ամանորի խորհրդանիշ կունենանք, իսկ Երևանը զարդարված կլինի կապույտով և ոսկեգույնով:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button