ԿարևորՀասարակություն

ԱՄՆ-ում մեկնարկել է «ԱրմԹեք-2012» համաժողովը

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»
ԱՄՆ

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/12/Lilit-AMN-11-12.mp3

Սթենֆորդ համալսարանը ամերիկյան առաջատար երկրորդ բուհն էր Caltech-ից հետո, որը մեկ օրվա տարբերությամբ իր հարկի տակ կազմակերպեց Հայաստանի հետ գործակցության հնարավորություններ գտնելուն ուղղված քննարկումներ: Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված `Արմթեք համաժողովի կազմակերպումն այստեղ արդեն իսկ վկայում է այդ ոլորտում երկրիի նկատմամբ վերաբերմունքի մասին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց, թե ի՞նչ նախադրյալներ կան այսօր Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար և որոնք են գործոնները, որոնք խոսում են այդ ոլորտում ներդրումներ կատարելու օգտին:

«Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ Հայաստանում չկա տնտեսության որևէ այլ ոլորտ, որին կառավարությունը այդքան մեծ ուշադրություն դարձնի: Եւ պատահական չէ, որ այն դարձել է Հայաստանի տնտեսության առաջատար հատվածներից մեկը և արդեն ռազմավարական նշանակություն է ձեռք բերում մեր երկրի ընդհանուր տնտեսության զարգացման համար: Մենք ունենք սահմանափակ ռեսուրսներ և արտաքին տրանսպորտային սահմանափակ հնարավորություն­ներ: Այդ պայմաններում մեր ընտրությունը, գիտատար և նորարարական ինդուստրիաների զարգացման օգտին է եղել: Մենք տարածաշրջանում ունենք մրցակցային որոշ առավելություններ: Դա առաջին հերթին բնակչության բարձր կրթական մակարդակն է, խորհրդային տարիներին ձևավորված մաթեմատիկայի և բնական գիտությունների դասավանդման լավ ավանդույթները համալսարանական ներուժը»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետն ընդգծեց նաև համաշխարհային գիտական և տեխնոլոգիական առաջատար կենտրոններից մեկում` Կալիֆորնիայում բնակվող հայ համայնքի գործոնը, որը նրա խոսքով, Հայաստանի ամենալուրջ առավելություններից մեկն է: Կառավարությունը վճռական է այս առավելությունների հիման վրա զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը, վստահեցրեց Տիգրան Սարգսյանը:

«Բարձր տեպնոլոգիաների լորտի առաջընթացը մեզ համար ունի նաև քաղաքական, ռազմավարական նշանակություն: Ոլորտը զուրկ է կոռուպցիայից և մեր տնտեսության որոշ ոլորտներում գոյություն ունեցող օլիգոպոլիաներից: Ուստի, որքան մեծանա այդ դրա տեսակարար կշիռը, այնքան կնվազի արատավոր երևութների ազդեցությունը և կմեծանա ազատ մրցակցությունը մեր տնտեսության մեջ», -նշեց վարչապետը:

Արմթեք համաժողովի մասնակիցներին վարչապետը ներկայացրեց նաև պայմանները, որոնք ստեղծված են Հայաստանում բիզնես ծավալելու համար: Դրանց մասին խոսեցին նաև ընկերությունների ղեկավարենրը, որոնք գոհ են արդեն իսկ սկսած գործարար ծրագրերի արդյունքից. «Հայաստանի ապագան բարձր տեխնոլոգիաների ոլորտում, փայլուն է: Նոր խոսում էի մեկ այլ մասնակցի հետ, ով նոր բիզնես է սկսում Հայաստանում: Երկրում խելացի մարդկանց թիվը շատ մեծ է, կրթական մակարդակը և զարգացածության աստիճանը բարձր: Հենց դրանք են ոլորտի զարգացման նախապայմանը, որի շնորհիվ Հայաստանը կարող է ժամանակի ընթացքում դառնալ տարածաշրջանի սիլիկոնային հովիտը»,- ասաց Synopsys ընկերության փոխտնօրեն Ջոն Չիլթոնը:

Արմթեք համաժողովի ընթացքում Հայաստանի կառավարության և ինթել ընկերության միջև ստորագրվեց Հայաստանում գիտահետազոտական կենտրոն հիմնելու մասին փոխըմբռնման հուշագիր: Եվս մեկ հուշագիր ստրոգրվեց Corporation America ընկերության հետ:

«Հայաստանը ԲՏ ոլորտում մեծ ապագա ունի, եղել եմ համալսարաններում, ծանոթացել կրթական համակարգին, և իրոք տպավորված էի: Հայաստանն ինձ համար հայտնագոևծել եմ Արմթեք 2009-ի ընթացքում, զարմացա, այցելեցի, հաջորդ տարի կրկին վերադարձա` ծրագրեր կազմելու»,- ասաց Intel ըներության փոխտնօրեն Ջոն Դեյվիսը: Արմթեք 5-րդ համաժողովին մասնակցում թին ավելի քան 170 մասնագետներ` ՄՆ-ից, Եվրոպայից, Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից: Սիլիկոնային հովտում Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի քննարկումներով նրանք կրկին կհանդիպեն 2014-ին, մինչև այդ` համաժողովը հաջորդ տարի կգումարվի Հայաստանում:

Թողնել պատասխան

Back to top button