Հասարակություն

Երիտասարդության որոշ տարիքային խմբերում գործազրկությունը 60 տոկոս է

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Կառուցվածքային գործազրկություն. վերջերս այս տերմինը մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի շատ են սկսել  գործածել: Մոտ մեկ ու կես ամիս առաջ  հայտարարվեց , որ  ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայստանին կառուցվածքային գործազրկություն է սպառնում: Գործազրկության մակարդակն ավելի բարձր է երիտասարդների շրջանում:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա տասնմեկ ամիսների տվյալներով երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը կազմում է 21,2 տոկոս:

Որոշակի տարիքային խմբերում երիտասարդների շրջանում գործազրկությունը կազմում է 60 տոկոս, ցույց են տվել  «Այլընտրանք» կենտրոնի հետազոտության արդյունքները Կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանն ասում  է, որ տվյալները համընկնում են Համաշխարհային բանկի  ուսումնասիրությունների հետ:
«Պետական բյուջեի սուղ միջոցներից տրվող գումարներով ուսանող մեր երիտասարդներից որ մասն է, որ աշխատանք է գտնում, և որ մասն է, որ գործազուրկ է դառնում: Ես չգիտեմ, թե ում եմ դասավանդում: Մենք չենք խնայում նույնիսկ սուղ միջոցները, կրթում ենք կադրեր, որոնք դառնում են գործազուրկ»,- ասում է նա:
Ստեղծված իրավիճակին ճիշտ գնահատական տալու և ելքեր գտնելու նպատակով էկոնոմիկայի նախարարությունը դեռ աշխատաշուկայի առաջարկի ու պահանջարկի անհամապատասխանությունը   պետք է ուսումնասիրի ու առաջարկություններ ներկայացնի կառավարությանը:

Թողնել պատասխան

Back to top button