ԿարևորՀասարակություն

Սպանություն` Մայրաքաղաքային գնդում

Այսօր Երևանի կենտրոնում գտնվող Մայրաքաղաքային գնդում սպանություն է տեղի ունեցել, սպանվածը պայմանագրային զինծառայող է:  Փաստը հաստատել է Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը՝ նշելով, որ այս պահին քննիչները դեպքի վայրում են, կատարվում են քննչական գործողություններ: Սպանվածի ինքնության և սպանության մանրամասների վերաբերյալ առայժմ տեղեկություններ չեն հրապարակվում:

Թողնել պատասխան

Back to top button