ԿարևորՔաղաքական

Հաղթել են ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածուները

Երևանի թիվ 1 և Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքներում երեկ տեղի ունեցած Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններում հաղթել են հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուները։ Ավան ու Նոր Նորք վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայացած ընտրություններում հաղթանակ է տարել Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երեւանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Ռոբերտ Սարգսյանը, ով առաջադրվել էր ՀՀԿ-ի կողմից:

Ռոբերտ Սարգսյանը ստացել է 18 հազար 805 քվե, Ժառանգություն կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը` 3 հազար 680 քվե, իսկ ինքնառաջադրված Էդուարդ Պետրոսյանը` 461 քվե: Իսկ ահա թիվ 35 ընտրատարածքում պատգամավորության մանդատի հավակնորդներն էին ՀՀԿ-ի կողմից առաջադրված՝ Սովռանո ընկերության տնօրեն Արման Սահակյանը և ինքնաառաջադրված ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանը: Շիրակի մարզի 35 ընտրատարածքում ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արման Սահակյանը: Հիշեցնենք՝ թիվ 1 և 35 ընտրատարածքներում լրացուցիչ ընտրությունները նշանակվել էին համապատասխանաբար ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանի և Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Սամվել Բալասանյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցված համարվելու հիմքով:

Թողնել պատասխան

Back to top button