ԿարևորՀասարակություն

Առաջիկա նախագահական ընտրությունները` լուրջ փորձաքար.Ժոզե Մանուել Բարոզո

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երևանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն Ձեռագրերի ազգային թանգարանում այսօր հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ «Քաղաքացիական հասարակությունը՝ որպես բարեփոխումների պաշտպան, փոխանցում է հասարակության կարծիքը և որպես կառավարության առաջընթացը վերահսկող մարմին ՝ այն կոչ է անում հաշվետու լինել, երբ ակնկալվող չափանիշները բավարար չեն»։ Ներկաներին ուղղված իր խոսքում Եվրահանձնաժողովի նախագահը նաև նշել է, Հայաստանն ակնհայտորեն առաջ է շարժվում և Եվրոպական միությունը ցանկանում է օգնել ու աջակցել բարեփոխումենրի գործընթացին։ Հայասաատնի դրական իմիջի պահպանման համար Բարոզոն ընդգծել է հատկապես առաջիկա ընտրությունների անցկացման բարձր մակաարդակը։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն նախ պատիվ համարեց փաստը, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպոմը կայանում է ձեռագրերի ազգային պահոցում, նրա խոսքով պատմության ու մշակույթի հսկա գանձարանում, մշակույթ, որը սերտ կապեր ունի Եվրոպայի հետ, որոնք թվացյալից շատ ավելի հզոր են և հնարգույն։ Ընդգծեց քաղաքացիական հասարակության կարևորոգույն դերն այն գործընթացներում, որոնք միտված են Հայասատանում ժողովրդավարության կայացմանը՝ միաժամանակ նկատելով, որ բարեփոխումները երբեք դյուրին չեն լինում, հատկապես նմանատիպ բարդ տնտեսական ժամանակներում։ «Ժողովրդավարությունը փխրուն ծաղիկ է, որը պետք է անընդհատ խնամել և փայփայել»,-ասում է եվրոպացի բարձրաստիճան հյուրը:

«Ժողովրդավար գործընթացների հիմնաքարը ազատ, արդար և թափանցիկ ընտրություներն են։ Այս համատեքստում ԵՄ-ն ողջունում է Հայասատանի ջանքերը ավելի թափանցիկ և մրցունակ ընտրություններ իրականացնելու ուղղությամբ։ Միաժամանակ, Հայասատանի ժողովրդավարական ներուժի իրացումն ապահովելու համար անհրաժեշտ է լուծել մի շարք խնդիրներ։ Առաջիկա նախագահական ընտրությունները կլինեն լուրջ փորձաքար»:

Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով` ժողովրդավարությունն իհարկե չի սահամնափակվում ընտրությունների անցկացման օրով, այն կառուցվում է ամեն օր՝ օրենքի գերակայության հանդեպ հարգանքով, դատական համակարգի բարեփոխումներով, կոռուպցիայի դեմ պայքարով։ «Որքան շատ բարեփոխումներ իրականացնեք, այնքան շատ ԵՄ-կկարողանա աջակցել ձեզ»։Ժոզե Մանուել Բարոզոն նկատի ունի ոչ միայն ֆինանսական աջակցությունը։ Բարեփոխումների ծրագրի իրականացման շնորհիվ Հայաստանն ու Եվրամիությունը կարողացան նախաստորագրել մուտքի արտոնագրերեի դյուրացման և հետընդունման համաձայնագրերեը, որոնք կստորագրվեն մինչ ընթացիկ տարվա ավարտը՝ Հայասատանի քաղաքացիների համար ստեղծելով դեպի Եվրոպական միության երկրներ ճանապարհորդելու ավելի դյուրին պայմաններ։ Ընթացքի մեջ են բանակցությունները Ասոցացման համաձայնագրի և դրա մաս կազմող Խորը և համապրափակ ազատ առևտրի գոտու շուրջ։ «Այս համաձայնագիրը Հայաստանը կտանի դեպի եվրոպական միասնական շուկա, որն աշխարհի ամենամեծ շուկան է։ Դա ենթադրում է նաև օտարերկրյա ներդրումներ, աշխատատղերի ստեղծում»,-նկատում է Բարոզոն։ Եվրահանձնաժողովի նախագահն այսօր անդրադարձավ նաև տարածշրջանային կայունությանն ու հակամարտության կարգավորմանը:

«Սրանք խնդիրներ են, որոնք մենք չենք կարող անտեսել, և որոնք պետք է լուծվեն, որպեսզի Հայսատանն ու նրա հարևան երկրները կարողանան լիարժեք կիրառել իրենց ներուժը։ Սահմանների փակ լինելու հանգամանքը ստեղծում է լուրջ տնտեսական ռիսկեր։ Գոյություն ունի կարծիք, որ հակամարտությունը սառեցված է և չունի հավանակն լուծում, բայց ես հավատացած եմ, որ խաղաղության հասնել հնարարվոր է։ Քաղաքական գործիչների խնդիրն է` անհրաժեշտը իրականություն դարձնելը։ Կողմերին կոչ ենք անում հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացին խոսքով և գործով, վերադառնալ էական հարցերի քննարկմանը։ Կարևոր է նաև ցուցաբերերլ զսպվածություն հայտարարությունների և գործողությունների մեջ՝ գործող ձևաչափն ու հիմնական սկզբունքները չվտանգելու նպատակով»։

«Եվրոպական միությունը պատրաստ է տրամադել ընդլայնված օժանդակություն կարողությունների զարգացման ուղղությամբ՝ ի լրումն Մինսկի խմբի։ Հունիսին ընդունվել է նոր ծրագիր, որն ուղղված է հատկապես ԼՂ շուրջ հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Համաձայնագրի սկզբունքները, որնք համաձանեցվել են Մադրիդում, արդեն կան։ Պետք է միայն քաղաքական խիզախություն դրանք իրականացնելու համար»,-հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահը:

Թողնել պատասխան

Back to top button