ԿարևորՏնտեսական

Բրիտանացի գործարարները մտադիր են Հայաստանում ներդրումներ կատարել

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

Երեկվանից Հայաստանում են գտնվում մի խումբ գործարարներ` Միացյալ Թագավորությունից` Հայաստանում գործարար համագործակցության պայմաններին ու հնարավորություններին ծանոթանալու նպատակով: «Բրիտանացի գործարարները ներկայացնում են բիզնեսի տարբեր ոլորտներ` ինովացիոն տեխնոլոգիաներից, կրությունից մինչև ճարտարագիտություն ու հաղորդակցություն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչը: Նրա խոսքով` դեսպանատան համար կարոևր է հայ-բրիտանական բիզնես կապերի ամրապնդումն ու երկկողմանի ներդրումների խրախուսումը: «Թեև ամբողջ աշխարհում ճգնաժամով պայմանավորված ներդրումների ծավալները կրճատվել են, բայց բրիտանացի գործարարները մտադիր են Հայաստանում ներդրումներ կատարել, ներդրումային միջավայրը բավականին մրցակցային է»,-իր հերթին ասել է պատվիրակության ղեկավար Նայջլ Փիթերսը: Վերջինի գնահատմամբ` նպաստավոր է նաև Հայաստանի հարկային դաշտը: Թե որ ոլորտներ կուղղվեն առաջին ներդրումները, քննարկումների արդյունքում կորոշվի: Այսօր բրիտանացի գործարարները հանդիպում են համապատասխան բիզնես ոլորտների ներկայացուցիչների հետ:

Թողնել պատասխան

Back to top button