Քաղաքական

Դեկտեմբերի 2- ի ընտրությունների թեկնածուների վերջնական ցանկը արդեն հայտնի է

Այսօր ժամը 18- ին լրացավ թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներում դեկտեմբերի 2- ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի ժամկետը։

Այս ժամկետից հետո արդեն պարզ է, որ Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ընտրություններին կմասնակցեն երեք թեկնածուներ՝ ՀՀԿ- ից առաջադրված ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Ռոբերտ Սարգսյանը, «Ժառանգությունից» առաջադրված կուսակցության գլխավոր քարտուղար, նախորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը եւ ինքնաառաջադրված, Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ Էդուարդ Պետրոսյանը:

Շիրակի մարզի 35 ընտրատարածքում ընտրություններին կմասնակցեն երկու թեկնածուներ՝ ՀՀԿ- ից առաջադրված «Սովռանո» ՍՊԸ տնօրեն Արման Սահակյանը և ինքնաառաջադրված, Հայոց համազգային շարժման անդամ Մուրադ Գրիգորյանը:

Թողնել պատասխան

Back to top button