Մշակույթ

Մեկնարկում է «Չուխաջյանֆեստ»-ը

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

2010 թվականից ՀՀ նահագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո Հայասատնաում անց է կացվում հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը՝ կազմակերպված մշակույթի նախարարության, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության ուժերով։ Փառատոնն այս տարի կրում է «Չուխաջյանֆեստ» անվանումը և նվիրվում է կոմպոզիտորների և երաժշտագետների միության 80 և Տիգրան Չուխաջյանի 175-ամյա հոբելյաններին։ Փառատոնը կմեկնարկի վաղը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Հայ կոմպոզիտորկան արվեստի փառատոնը յուրաքանչյուր տարի կրում է այն մեծերի անունները, ում հոբելյանը նշվում է տվյալ տարվա ընթացքում։ Այս տարի փառատոնը կրում է «Չուխաջյանֆեստ» անվանումը՝ ի հիշատակ Տիգրան Չուխաջյանի 175-ամյակի։ Այն կանցկացվի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներիին և կներառի ութ համերգներ։

Վերջին քսան տարիներին մեզանում կտրուկ զարգացում ապրեց մասսայական արվեստը՝ գրավելով գրեթե բոլոր դահլիճներն ու հրապարակները։ Փոխարենը մոռացության ու անուշադրության մատնվեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք , հաճախ ավելի հայտնի են դրսում, քան՝ Հայաստանում։ Ըստ կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի՝ փառատոնի կարևորագույն նպատակներից մեկը հայ կոմպոզիտորական դպրոցի ստեղծած ժառանգության արժևորումն ու այդ գործի շարունակականության ապահովումն է։ Միության նախագահի խոսքով փառատոնը միտված է նաև հայ կոմպոզիտորական դպրոցի նվաճումների հանրահռչակմանը:

«Չուխաջյանֆեստ» փառատոնը կմեկնարկի վաղը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում և կշարունկավի մինչև դեկտեմբերի 19-ը։ համերգների ընթացքում կհնչեն Տիգրան Չուխաջյանի, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Էդուարդ Միրզոյանի, բազմաթիվ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Փառատոնի շրջանակենրում կլինեն նաև պրեմիերաներ։

Թողնել պատասխան

Back to top button