ԿարևորՄշակույթ

«Կորած մոլորվածը Հայաստանում». Ֆիլմի հայաստանյան պրեմիերան` նոյեմբերի 22-ին

Նոյեմբերի 22-ին, ժամը 19.00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Կորած մոլորվածը Հայաստանում» կինոնկարի պրեմիերան, գլխավոր դերերում՝ ամերիկահայ տաղանդաշատ դերասանուհի Անժելա Սարաֆյան, ամերիկացի հռչակավոր դերասան Ջեյմի Քենդի, Միքայել Պողոսյան և Հրանտ Թոխատյան: ֆիլմի ռեժիսորն է Գոռ Կրիակոսյանը, ֆիլմի պրոդյուսերները` Մարալ Ջերեջյան, Վալերի Մաքքեֆրի: Նշենք, որ Գոռ Կիրակոսյանը նաեւ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի ռեժիսորն է:
Հիշեցնենք, որ 1 ժամ 40 րոպե տեւողությամբ երկլեզու ֆիլմը ռոմանտիկ կատակերգություն է: «Կոմեդիան ամերիկացի տղայի` ԱՄՆ սենատորներից մեկի որդու մասին է, ում լքել է ընկերուհին: Ընկերների հետ Թուրքիայում հանգստի ընթացքում օդապարիկով թռչելիս վերջինի պարանը պոկվում է ջրային մոտորանավակից, եւ հերոսը հայտնվում է հայկական գյուղերից մեկի գոմում: Ջեյմին, մտածելով` Թուրքիայում է, սկսում է թուրքերեն բառեր ասել, երկու գյուղացի էլ, որոնց դերերում Հրանտ Թոխատյանն ու Միքայել Պողոսյանն են, նրան թուրք լրտեսի տեղ են դնում»,- ֆիլմի սյուժեն ավելի վաղ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել էր Գոռ Կիրակոսյանը:

Թողնել պատասխան

Back to top button