Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Ձայների 35 կողմ, 56 դեմ հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր մերժել է «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն առաջարկող ՀՅԴ նախագիծը, որը խմբակցությունն արտահերթ էր համարել: Դաշնակցությունն առաջարկում էր յուրաքանչյուր հաջորդ տարվա համար նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել պետական բյուջեով օրենքում, իսկ «Նվազագույն աշխատավարձի մասին օրենքում ամրագրել միայն սկզբունքները:
Ըստ այս առաջարկի՝ նվազագույն աշխատավարձը 2013-ին կկազմեր 45.000 դրամ, իսկ դրա համար կպահանջվեր 16 մլրդ դրամ: Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին՝ հիմնավորմամբ, թե նվազագույն աշխատավարձի բարձրացումը կառավարության հմար նույնպես ծրագրային խնդիր է, բայց գործադիրն այդ բարձրացումը նախատեսում է իրականացնել ոչ թե միանգամից, այլ՝ աստիճանաբար:
ՀՅԴ նախագծին դեմ են քվեարկել՝ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի, իսկ կողմ՝ ԲՀԿ-ի և ընդդիմադիր խմբակցությունների՝ նիստին ներկա պատգամավորները:
Քվեարկությունից հետո խորհրդարանը շարունակել է 2013 թվականի բյուջեի նախագծի քննարկումը. 19 պատգամավորական ելույթ և 7 ելույթ էլ կառավարության կողմից։
Փաշինյանը նման տպավորություն ստացել է բյուջեի ցուցանիշներից հատկապես մի քանիսին ծանոթանալուց հետո:
«Կրթության ոլորտում, օրինակ, աշխատավարձի ծախսերը 2013-ին նվազելու են 542.6 մլն դրամով: Ըստ կառավարության՝ սա ունի պարզ բացատրություն. 2013-ին աշախակերտների թիվը 6800-ով ավելի պակաս է լինելու»:
Սոցիալական կեսնաթոշակի ֆոնդը նույնպես պակասել է 203 մլն դրամով, աշխատանքային կենսաթոշակինը՝ 1 մլրդ. 648 մլն դրամով, ասաց Փաշինյանը՝ նշելով, որ կառավարության հիմնավորումը, թե այդ ծախսերը նվազել են շահառուների կրճատման պատճառով, առնվազն հիմնավոր չի համարում և մեկ այլ եզրահանգում է անում. «Բյուջեն որևէ կերպ չի նկատում արտագաղթի խնդիրը»:
«Ելնելով այս ամենից՝ մենք կարծում ենք, որ բյուջեն անբավարար է և չի կարող լուծել անգամ այն խնդիրները, որոնք հնգամյա ծրագրով իր առջև դրել է կառավարությունը»:
Արտաշես Գեղմայնաի հայացքով՝ այս բյուջեն կարևոր առանձնահատկություն ունի:
Չնայած իր համեստ ցուցանիշներին՝ այն նշում է հնարավոր ռիսկերն ու տալիս դրանց վերլուծությունը:
«Առաջին անգամ է, որ բյուջեին կից կառավարությունը մանրամասն ներկայացրել է բյուջեի կատարման հնարավոր ռիսկերի վերլուծությունը»:
Սա, ըստ Գեղամյանի, նշանակում է, որ կառավարությունում կա գիտակցում առաջիկա հնարավոր մարտահրավերների վերաբերյալ:
Կառավարությունը նշել է ռիսկերը, բայց արդյո՞ք երաշխիքներ տվել է, որ դրանք կառավարելի են: Արծվիկ Մինասյանը կարծում է՝ ոչ և տպավորություն ունի, որ հաջորդ տարվա ընթացքում ցանկացած ձախողում հնարավոր է լինելու բարդել հենց նշված ռիսկերի վրա:
Ընդհանրապես՝ Արծվիկ Մինասյանը կարծում է, որ Հայաստանի թիվ 1 մարտահրավերը աշխատատեղերի բացակայությունն է և, ըստ պաշտոնականան վիճակագրության, 20 տոկոսը գերազանցող գործազրկությունը: Բյուջեն, ըստ Մինասյանի, գործազրկության խնդրին լուոծում չի տալիս:
«Չնայած նախընտրական տարուն՝ 2013թ. բյուջեն նախընտրական չէ և չունի պոպուլիզմի, դեմագոգիայի էլեմենտներ՝ իր ելույթում արձանագրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա կարծիքով, սկայան, բյուջետային քննարկումները զերծ չեն նախընտրական երանգներից: Ըստ հանարապետական պատգամավորի՝ կառավարության ներկայացրած փաստաթուղթը իրատեսական և գործողությունների բյուջե է։