ԿարևորՀասարակություն

ԱՆ. Մանկապարտեզի սննդամթերքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ

Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզում արձանագրված սննդային թունավորման դեպքի կապակցությամբ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք շեղումներ։ Ինչպես տեղեկացնում են առողջապահության նախարարությունից, շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ոսկեգույն ստաֆիլակոկ, որոշ սննդամթերքում` աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Արձանագրված լաբորատոր շեղումները փաստում են, որ երեխաների մոտ սննդային թունավորումն առաջացել է մանկապարտեզում սանիտարահիգիենիկ կանոնների և հակահամաճարակային ռեժիմի խախտման հետևանքով առաջացած երկրորդային մանրէային աղտոտվածության արդյունքում: Ներկայումս բոլոր հիվանդներն առողջացել և դուրս են գրվել: Մանկապարտեզի տնօրինությանը տրվել են առաջարկություններ հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Արարատ գյուղի մանկապարտեզից սննդային թունավորման ախտանիշներով երեխաներ էին տեղափոխվել հիվանդանոց: Ահազանգն ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից տեղում կատարված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդները Արարատ գյուղի մանկապարտեզ հաճախող 3-6 տարեկան երեխաներն են: Երեխաները ունեցել են սրտխառնոց, փսխում, որոնք առաջացել են սիսեռով, բրնձով, հավի մսով պատրաստված ապուրի օգտագործումից 2,5 ժամ անց: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ վարակի փոխանցման հավանական գործոնը սնունդն է, քանի որ նշաններն ի հայտ են եկել միամոմենտ, և վարակի գաղտնի շրջանի տևողությունն ու կլինիկական ախտանշանները բնորոշ են սննդային թունավորմանը:

Թողնել պատասխան

Back to top button