ԿարևորՄիջազգային

65 տարեկանում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Իլյա Օլեյնիկովը

«Գառադոկ» (Городок) ծրագրի հեղինակ ու վարող, ՌԴ ժողովրդական արտիստ Իլյա Օլեյնիկովին վերջին հրաժեշտը կտան նոյեմբերի 14-ին Սանկտ Պետերբուրգում: Այս մասին տեղեկացրել է դերասանի որդին` Դենիս Կլյավերը՝ իր Twitter-ի էջում: Վերջին հրաժեշտը տեղի կունենա Պետերբուրգի էստրադային թատրոնում: Հիշեցնենք, որ Իլյա Օլեյնիկովը մահացել է նոյեմբերի 11-ին Պետերբուրգի հիվանդանոցում՝ սրտի անբավարարությունից: Դերասանը 65 տարեկան էր: Վերջին շրջանում նրա առողջական վիճակը վատթարացել էր: Օլեյնիկովը առավել հայտնի է որպես «Городок» ծրագրի հեղինակ ու վարող, որը վարում էր դերասան Յուրի Ստոյանովի հետ: Բացի այդ, դերասանը նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում:

Թողնել պատասխան

Back to top button