ԿարևորՀասարակություն

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը կայցելի Հայաստան

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությունը: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Ուրուգվայի խորհրդարանի ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների, Հայաստան- Ուրուգվայ պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ: Նախատեսվում է պարոն Օռիկոյի ելույթը Ազգային ժողովի նիստում: Երևանի Պետական Համալսարանում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը կհանդիպի ԵՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:  Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Թողնել պատասխան

Back to top button