ԿարևորՄշակույթ

Նրա առաջինը՝ «Սկիզբ»- ն էր, վերջինը՝ «Վերջ»- ը, չնկարածը՝ «Հոմո սափիենս»- ը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Իմ ֆիլմերը երկար կապրեն, որովհետև դրանք լի են սխալներով

Արտավազդ Փելեշյան

Հանճարեղ վավերգրողն այս օրերեին վեց տարվա ընդմիջումից հետո կրկին Երևանում է։ Հայասատան էր ժամանել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և «Հայ արտ սինեմա» -ի կողմից իրականացվող «Կինոռեժիսուրայի բարաձրագույն կուրսերի» շրջանակներում վարպետության դաս անցկացնելու նպատակով:
Նրան վաղուց համարում են համաշխարահային կինոյի դասականներից, տարածական մոնտաժի նրա տեսությունն ուսումնասիրվում և ուսուցանվում է աշխարհի բոլոր կինոինստիտուտներում, իսկ մենք հաճախ սահմանփակվում ենք Ռևազի դերակատարմամբ, որը , իհարկե, Արտավազդ Փելեշյանի նշանավոր դերակատարումն է հայ կինոյում։
Երևանի կիոնոի և թատրոնի ինստիտուտում կազմակերպված յուրօրինակ բաց դասին դահլիճում բառացիորեն ասեղ գցելու տեղ չկար։ Հարցերը շատ էին, իսկ Փելեշյանը ՝ քչախոս։

«Վարպետս միշտ ասում էր ՝ դու միայն նկարիր, բայց մի խոսիր»,- ասում է նա՝ երիտասարդ ռեժիսորներին խորհուրդ տալով չվախենալ ու առաջին ֆիլմի մեջ ներդնել ամեն ինչ։
Նրա աառջին ֆիլմը «Սկիզբ»-ն էր, հետո հաջորդեցին «Մարդկանց երկիրը», «Մենք», «Մեր դարը», «Կյանք», «Տարվա եղանակները». Փելեշյանի բոլոր ֆիլմերը հավերժականի մասին են , ամեն ինչ մարդու միջոցով, մարդու մասին։
Ռեժիսորը չի ընդունում այն կարծրատիպը, թե կինոն սինթետիկ արվեստ է, նրա համար կինոն միանգամայն ինքնուրույն աշխարհ է։
Փելեշյանի վերջին ֆիլմը կոչվում է «Վերջ»։ Այն ստեղծվեց 1993 թվակաին։ Դրանից հետո լռություն է։ Լռության պատճառը գուցե հնարավոր է գտնել ռուս հայտնի կինոքննադատներից մեկի խոսքերում. «Սոցիալական ապստամբությունները Փելեշյանի ժամանակները չեն։ Նա հավերժության պատանդ է»։
Բայց իր լռության պատճառը Փելեշյանն այլ կերպ է մեկնաբանում. «Սցենարներ միշտ ունեմ, բայց դրանց էկրանվորման համար ֆինանսները միշտ բացակայում են։ «Հոմո սափիենս» ֆիլմի սցենարն արդեն քանի տասնամյակ պատրաստ է, բայց այդպես էլ ֆիլմ չի դառնում ֆինանսների բացակայության պատճառով»։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button