ԿարևորՔաղաքական

Հայաստանում կստեղծվի Ռուսաստանի պետռեզերվների գործակալություն

Հայաստանում կստեղծվի Ռուսաստանի պետական ռեզերվների գործակալություն, այսինքն՝ Հայաստանի և Ռուսաստանի համատեղ պահուստների տարածաշրջանային ենթակառուցվածք, ասել է ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի այսօրվա նիստում։ Ըստ նրա՝ սա շատ կարևոր նշանակություն կունենա Հայաստանի պետական պահուստների համակարգի զարգացման տեսանկյունից:

Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացրել է հոկտեմբերի 15-ին Մոսկվայում  իր և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ  Բորդյուժայի հանդիպման և «ՀՀ գործունեությունը ՀԱՊԿ շրջանակներում» խորագրով կլոր սեղանի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նա նաեւ հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանում ստեղծել Ակադեմիա, որը կրթական, վերապատրաստման, մասնագիտական կարողությունների բարձրացման աշխատանքներ պետք է իրականացնի:
«Այն հնարավորություն կտա ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԱԾ, ԱԻՆ, Ոստիկանության, պաշտպանության ոլորտի աշխատակիցներին անցնել հատուկ վերապատրաստում ՀԱՊԿ-ի ռեսուրսների ներգրավմամբ»,- ասել է Արթուր Բաղդասարյանը։

ԱԽ քարտուղարը նաեւ հայտնել է, որ Մոսկվայում իր գտնվելու ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է   Հայաստանում «Ռոսգրանիցա» պետական գործակալության Հայաստանի ներկայացուցչություն բացելու հրամանագիրը։

Թողնել պատասխան

Back to top button