Հասարակություն

Նախկին հետախույզ չի լինում, ասում են նախկին հետախույզները

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

20 տարի առաջ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում ավարտվեց հետախուզական ստորաբաժանման ձևավորումը: Հետագայում այս օրը սկսվեց նշվել որպես հետախուզական զորքերի օր:

Հատուկ նշանակության խմբի հիմնադիր անդամներ, նախկին հետախույզներ Վովա Վարդանովը եւ Վարդան Ենոքյանն այսօր նշեցին, որ թեկուզ համարվում են վետերաններ, այնուամենայնիվ  ոգով և սրտով մնում են անտեսանելի ճակատի մարտիկներ:

Ռազմական հետախույզի գրագետ աշխատանքը մեծ նշանկակություն ունի այսօրվա մեր իրականության մեջ, ասում է  Վովա Վարդանովը, ով այս տոնը նշում է դեռ խորհրդային  տարիներից՝ անցնելով ծառայությունը հատուկ նշանակության զորքերում:

Նրա գործընկեր Վարդան Ենոքյանի դիտարկմամբ՝ դիրքերում գտնվող մեր զինվորները ի զորու են գործել հակառոկորդի թիկունքում` անհրաժեշտ առաջադրանքը կատարելու նպատակով: Դրա մեջ բազմիցս համոզվել ենք` թուրքական հրահանգավորում ստացած ադրբեջանական դիվերսիոն խմբերի ոչնչացման վառ օրինակներով, ասում է։
Վովա Վարդանովը նշեց, որ հետախուզական դպրոցը բավականին թանկ հաճույք է: Մեր երկրում դեռևս չկա համապատասխան ուսումնական բազա և մեր մասնագետները կրթվում են Ռուսաստանում` հատուկ օտարերկրյա ուսանողների համար մշակված ծրագրով: Այս թերությունը մերոնք ծածկում են գործնական բարձր պատրաստվածությամբ և խիզախությամբ։

Թողնել պատասխան

Back to top button