ԿարևորՀասարակություն

Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե…«Գելլափ ինտերնեյշնլ»-ը հարցում է անցկացրել

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

«Գելլափ ինտերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան գրասենյակը սեպտեմբեր ամսին իրակացրել է սոցիոլոգիական հարցումներ՝ պարզելու մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական, ինչպես նաև քաղաքական տրամադրությունները նախագահական ընտրություններին նախորդող այս ժամանակահատվածում։ Հարցման արդյունքները հրապարակվել են այսօր։ ՀՀ 1067 քաղաքացիների շրջանում իիրականցված սոցհարցումների միջոցով «Գելլափ ինտերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան գրասենյակը փորձել է ստանալ մի քանի հարցերի պատասխանները՝ 1. բավարարված եք արդյո՞ք ձեր կյանքով. ներկայացնում է գրասենյանկի տնօրեն Արամ Նավասարդյանը:

Երկրի տնտեսական ներկա վիճակը շատ լավ են գնահատել հարցման ենթարկված քաղաքացիների 0.5 տոկոսը։ «Լավ» է գնահատել 5 տոկոսը, «միջին» ՝ 39, «վատ»՝ 37 տոկոսը և շատ վատ 22 տոկոսը։ Որ 2013 թվականին իր ընտանիքը զգալիորեն ավելի լավ կապրի, ըստ հարցման արդյունքենրի հավատում է քաղաքացիների 3 տոկոսը։ 18 տոկոսը հավատում է, որ լավ կապրի որոշ չափով ։ 7 տոկոսն էլ համոզված է, որ ընտանիքը հաջորդ տարի զգալիորեն վատ կապրի։ «Գելլափ ինտերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան գրասենյակը փորձել է պարզել նաև հետևյալ հարցը. քաղաքական գործիչներից ով է առավել հեղինակավոր: Ում օգտին կքվեարկեիք, եթե առաջիկա կիրակի օրը տեղի ունենային նախագահական ընտրություններ. հարցվածների 28 տոկոսը իր ձայնը կտար Սերժ Սարգսյանին, 19 տոոկսը կնախնընտրեր Գագիկ Ծառուկյանինի, Ռոբերտ Քոչարյանին 11, Րաֆֆի Հովհաննիսյանին 4, Լևոն Տեր Պետրոսյանին՝ 3, Վարդան Օսկանյանին ևս տոկոսը։ Վահաան Հհովհաննիսյանն ու Արթուր Բաղդասարայանը կհավաքեին քվեների մեկակական տոկոսը։ Հարցման ենթարկված քաղաքացիների 11 տոկոսն իր քվեն ընդհանարպես որևէ մեկին չէր տա:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button