Հասարակություն

Ընդդեմ աղանդների եւ սատանիստների

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Մինչ Հայ առաքելական եկեղեցին և պետությունը պայքարում են եղածների դեմ, մեր իրականություն է թափանցում աղանդավորական մի նոր կազմակերպություն: «Կենդանի հավատք ընտանեկան եկեղեցին» Հայաստանում իր գործունեությունը սկսել է ընդամենը 2011 թվականից, բայց արդեն ունի շուրջ 400 անդամ:
Այս նոր կազմակերպության հավաքներից հատվածներ է տեսել Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը: Պարզվում է՝ իր քայքայիչ գործունեությամբ «Կենդանի հավատք» ընտանեկան եկեղեցին բոլորովին էլ չի զիջում աղանդավորական մյուս կազմակերպություններին:

Ինչպես այս այնպես էլ գործող բոլոր այլ աղանդավորական կազմակերպությունները ծագել են դրսից, նկատեց Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը` հավելելով, որ կրոնական բոլոր կազմակերպությունների հիմնական նպատակը կազմակերպության մեջ երիտասարդներին և շոու բիզնեսի ներկայացուցիչներին ներքաշելն է։
Անդրադառնալով եկեղեցու կատարած աշխատանքին` քահանան նկատեց, որ ճշմարիտ հավատքի տարածումը միայն հոգևորականների գործը չէ:
Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը կարծում է, որ դրա համար պատասխանատու է յուրաքանչյուր քրիստոնյա, հակառակ դեպքում շուրջ 50 քահանաները պարզապես ֆիզիկապես չեն հասցնի տարածել Հայ առաքելական եկեղեցու գաղափարը:

Ի դեպ` աղանդավորներին  չեն զիջում նաև սատանիստները: Դրանք երկուսն էլ ապազգային են և մեկ հարթության վրա, նկատում է Հայր Եղիշե վարդապետ Ավետիսյանը: Թե քանի սատանիստ կա այսօր Հայաստանում՝ հոգևորականը դժվարացավ պատասխանել` նշելով, որ նրանք գաղտնի են գործում և դա բացահայտելը մեծ դժվարություն է։
Նրանցից մեկն  այնուամենայնիվ հայտնի է և ակտիվ գործունեություն է ծավալում «Ֆեյսբուք» սոցիալական կայքում, տեղեկացրեց  «Մեկ ազգ» դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանը։
Ըստ նրա` «Ֆեյսբուքն» այսօր դարձել է սատանիստների օրրան, որտեղ համարձակում են վիրավորել ու զրպարտել Հայ առաքելական եկեղեցուն: Գոռ Թամազյանի խոսքով՝ սատանիստների ամենավառ օրինակը Բայանդուր Պողոսյանն է։

«Anti «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինք» Էջի մյուս ադմինիստրատորը Սևակ Կիրակոսյանն է: Նա էլ Հայ առաքելական եկեղեցու հայապահպան գործունեությունը որակում է որպես ազգադավ գործունեություն: Արդյո՞ք նա ևս սատանիստ է, թե՝ ոչ. Գոռ Թամազյանը դժվարանում է ասել, միայն պարզել է, որ Սևակ Կիրակոսյանը  «Pink Armenia» կազմակերպության կամ անդամ է, կամ համակիր: Պարզել է նաև, որ «Pink Armenia»-ն լեսբուհիների և գեյերի շահերի պաշտպանությամբ է զբաղվում։

Թողնել պատասխան

Back to top button