Նոյեմբերի 1-8-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվելու է հերթական «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը: Նոյեմբերի 5-6-ը, որպես «ՆԱՏՕ-ի շաբաթվա» հիմնական միջոցառում, «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի Գործընկերության նոր քաղաքականությանը նվիրված՝ «Համագործակցային անվտանգության ամրապնդումը. ՆԱՏՕ-ի Նոր գործընկերային քաղաքականության հավելյալ ներդրումը» սեմինարը, կմասնակցի Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: «ՆԱՏՕ-ի շաբաթվա» ընթացքում կայանալու է այցելություն ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, իսկ ՀՀ ԱԳՆ շենքում հեռուստակամուրջներ կանցկացվեն Կոսովոյում ու Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար:
Նմանատիպ հոդված
Բունդեսթագում «ԼՂ հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Լուիս Մորենո Օկամպոն
26 Ապրիլի, 2024, 00:01
Արարատ աշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով՝ ի պատիվ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի զոհերի հիշատակի
25 Ապրիլի, 2024, 23:23
Կարդացեք նաև
Close