Նոյեմբերի 1-8-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվելու է հերթական «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը: Նոյեմբերի 5-6-ը, որպես «ՆԱՏՕ-ի շաբաթվա» հիմնական միջոցառում, «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի Գործընկերության նոր քաղաքականությանը նվիրված՝ «Համագործակցային անվտանգության ամրապնդումը. ՆԱՏՕ-ի Նոր գործընկերային քաղաքականության հավելյալ ներդրումը» սեմինարը, կմասնակցի Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: «ՆԱՏՕ-ի շաբաթվա» ընթացքում կայանալու է այցելություն ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, իսկ ՀՀ ԱԳՆ շենքում հեռուստակամուրջներ կանցկացվեն Կոսովոյում ու Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար:
Նմանատիպ հոդված
Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահը կարևորում է Մատենադարանի ներդրումը հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդման գործում
3 Մայիսի, 2024, 23:10
ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը
3 Մայիսի, 2024, 22:27
Գինոսյանի սաները տեր են կանգնելու պարապետի թողած ժառանգությանը և իրականացնելու են կիսատ թողած նպատակը
3 Մայիսի, 2024, 21:00
SMM մասնագետ, հացթուխ, քիմիկոս ու խաղավար․ 40 գործատու 600-ից ավելի աշխատակից է փնտրում
3 Մայիսի, 2024, 20:30
Կարդացեք նաև
Close