Հասարակություն

MediaGid -ին միացել է նաեւ armradio.am-ը

Հայաստանում առաջին ազգային տեղեկատվական համակարգին՝ www.mediagid.am-ին է միացել Հայաստանի Հանրային ռադիոյի կայքը՝ Armradio.am-ը: Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am նոր ինտերնետային նախագիծը գործարկել է «All Media» ընկերությունը 2010 թվականի նոյեմբերի 30-ին: Նոր ռեսուրսի միանալուց հետո համակարգի մասնակիցների թիվը հասավ 30-ի, ևս մոտ մեկ տասնյակ ռեսուրսներ համակարգին մասնակցության հայտ են ներկայացրել և գտնվում են համաձայնեցման փուլում: MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։ www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են՝ հրատապություն, արդիականություն, մատչելիություն, անկողմնակալություն աղբյուրների նկատմամբ։
www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացվում է մինչև 1300 միավոր տեղեկատվություն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա՝ իրական ժամանակի ռեժիմում։
MediaGid ազգային տեղեկատվական համակարգը հատուկ գործընկերային ծրագիր է մշակել ԶԼՄ-ների համար, ինչը նրանց հնարավորություն կընձեռի ավելացնել հաճախելիությունը և ընդլայնել իրենց լսարանը։ Գործընկերային ծրագրին կարող են մասնակցել լրատվական գործակալությունները, տպագիր ԶԼՄ-ների էլեկտրոնային տարբերակները, հեռուստաալիքների և ռադիոկայանների կայքերը, ցանցային և թեմատիկ հրատարակությունները։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button