ԿարևորՀասարակություն

Հայկական պետականության ողնաշարին հասցված մեծ հարվածից անցավ 13 տարի (Ֆոտոշարք)

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Այսօր 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում իրականացված ահաբեկչության զոհերի հիշատակի օրն է: Օրենսդիր մարմնի դահլիճ ներխուժած 5 հոգուց բաղկացած զինված հանցախումբի կրակահերթերից զոհհվեցին Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ փոխնախագահներ Ռուբեն Միրոյանը, Յուրի Բախշյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Այսօր խորհրդարանի բակում տեղադրված հուշակոթողի մոտ անցկացվեց սգո արարողություն:

Ազգային Ժողովի բակը այսօր առավոտյան մարդաշատ էր: Այստեղ էին հավաքվել խորհրդարանի պատգամավորները և աշխատակազմի անդամները: Նրանք ծաղիկներ դրեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում իրականացված ահաբեկչության զոհերի հիշատակը հաժերժացնող հուշակոթողին:
Սկզբում ծաղիկներ դրեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և 13 տարի առաջ զոհված խորհրդարանի ղեկավար Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիմա Դեմիրճանը: Վերջինս խորհրդարան էր այցելել հարսի ուղեկցությամբ: Ինչպես պարզվեց, որդին` ԱԺ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը վերջերս վիրահատվել է և անցնում է հետվիրավատական բուժում:Արարողության ավարտին տիկին Ռիման հանդես եկավ հայտարարությամբ:

«Հոկտեմբերի 27-ն է. ոչ մոռանալու է, ոչ ներելու` թե հարազատների, թե հասարակության կողմից: Եվ բացահայտելու պահանջը միշտ մնում է ուժի մեջ. դա միանշանակ է, շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանի ղեկավարությանը, որ ավանդույթ է ձևավորվել «այս չարաբաստիկ 27-ի օրը մեր նահատակների հիշատակին արժանի տուրք մատուցելը»:

Հոկտեմբերի 27-ի դեպքերին անդրադարձավ և Հովիկ Աբրահամյանը: «Սա մոռանալու ոճրագործություն չէ և այն միշտ պետք է դատապարտվի»: Պատասխանելով լրագրողների հարցերին պարոն Աբրահամյանը անդրդարձավ և այս ոճրագործության հետաքննությանը, մասնավորապես հնարավոր կազմակերպիչների հայտնաբերման մասով: «Մեր ազգի, ժողովրդի ու մեր պետության պատիվն է, որ ոճրագործությունը մինչև վերջ բացահայտվի». «Հոկտեմբերի 27-ին հայ ժողովուրդը, պետականությունը մեծ կորուստ ունեցավ»:

Թողնել պատասխան

Back to top button