ԿարևորՀասարակություն

ԽԱՊԿ.Լրագրողների հանդեպ բռնություններն ու ճնշումները սկսվում են ընտրությունների ժամանակաշրջանում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այսօր հրապարակել է հերթական եռամսյակի հերթական ուսումնասիրությունները կապված խոսքի ազատության վիճակի հետ: Խոսքի ազատության խախտումը կապված չէ միայն ֆիզիկական բռնության հետ: Կան խոսքի ազատության խախտման նաեւ այլ տարբերակներ: Մեզ մոտ օրինակ՝ դեռ կիրառվում է տեղեկություններ ստանալու եւ տարածելու խոչընդոտները, կամ էլ լրագրողին Ազգային Անվտանգության ծառայություն եւ ոստիկանություն հրավիրելու ու հարցաքննելու տարբերակները: Ինքնագրաքննադատությունը նույնպես խոսքի ազատության խախտման տարբերակ է, բայց դա որեւէ ձեւով դիտարկելն անհնար է: Ակնհայտ է միայն, որ մեր լրատվամիջոցներն ու լրագրողները դարձել են ավելի զգուշավոր, բայց դա որպես խոսքի ազատության խախտման փաստ որակել հնարավոր չէ:

Թողնել պատասխան

Back to top button