Հասարակություն

Հայկական վիրտուալ համալսարանը 3 տարեկան է

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ համալսարանն այսօր տոնել է գործունեության 3 ամյակը` համընդհանուր ֆորումով և ավարտական օնլայն հանդիսությամբ: Միջոցառմանը ներկայացվել են վիրտուալ համալսարանի այս երեք տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումները և ելույթ են ունեցել նաև տարբեր երկրներում կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտները` դարձյալ օնլայն արբերակով: Ավարտական օնլայն հանդիսությանըհ մասնակցել է նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Իր եռամյա գործունեության ընթացքում համալսարանն ունեցել է ավելի քան 2000 մասնակիցներ աշխարհի 63 երկրներից:

Թողնել պատասխան

Back to top button