ԿարևորՔաղաքական

Հունգարիայի ժողովուրդը չպետք է պատասխան տա իր կառավարության համար. ՀՀ նախագահը հարցազրույց է տվել հունգարական հեռուստաընկերությանը

Հունգարիայի ժողովուրդը երբեք հայ ժողովրդին թշնամի չի եղել, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունգարական ATV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Սարգսյանի խոսքով` Հայաստանը խստորեն դեմ է հանդես գալիս հավաքական պատասխանատվության սկզբունքին: Նա ընդգծել է, որ հայ եւ հունգար ժողովուրդների միջեւ հրաշալի հարաբերություններ են հաստատվել, եւ  պատմությունը շատ հայ հայրենասերների գիտի, որոնք իրենց կյանքը տվել են Հունգարիայի անկախության համար:
«Սակայն հունգարական կառավարության որոշումը սպառնալիքի տակ դրեց ոչ միայն հայ-հունգարական հարաբերությունները, ինչը ափսոսանք է հարուցում, այլեւ խնդիրներ առաջացրեց  ԵՄ արեւելյան քաղաքականության  եւ ադրբեջանցիների հետ խաղաղ բանակցությունների հարցում, եւ հատեւաբար, կասկածի տակ դրեց տարածաշրջանում կայունությունը»,-նշել է Սերժ Սարգսյանը: Նախագահի խոսքով` Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի որոշումը չի աջակցում ղարաբաղյան հակամարտության լուծմանը, ընդհակառակը, խորացնում է կողմերի միջեւ հակամարտությունը: Նախագահ Սարգսյանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը շատ քիչ հնարավորություն է տալիս հուսալու, որ ղարաբաղյան խնդիրը կկարգավորվի խաղաղ ճանապարհով:

Հայաստանը կներդնի բոլոր ջանքերը` խաղաղության հաստատմանը հասնելու համար: Միաժամանակ, Հայաստանի բոլոր քաղաքացիների համար միանշանակ է, որ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի զինված հարձակման պարագայում ողջ  հայ ժողովուրդը պաշտպան կկանգնի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, ասել է Սերժ Սարգսյանը:
Նա ավելացրել է, որ Հունգարիայի կառավարությունը շատ լավ իրազեկված էր Սաֆարովի արտահանձնման իր որոշման հետեւանքների մասին, եւ հենց այդ պատճառով հայկական կողմը տեղյակ չէր պահվել: Ավելին, դրանից շատ ամիսներ առաջ հունգարացի պաշտոնյաները ստել են` հավաստիացնելով, որ Սաֆարովի արտահանձնում չի լինելու:
Այդուհանդերձ, Հայաստանի նախագահն ընդգծել է. «Ես չեմ ցանկանում, որ հայ ժողովուրդը երես թեքի Հունգարիայից` նրա կառավարության պատճառով, որը մեր դեմ է եղել»:

Թողնել պատասխան

Back to top button