ԿարևորՀասարակություն

Սիրիահայերի խնդիրը մեր ցավոտ վերքն է. սփյուռքահայ լրագրողներ

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Լրագրողների համահայկակական 6-րդ համաժողովին մասանակցելու նպատակով այս օրերին Երևանում են սփյուռքյան մամուլի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Նրանք այսօր իրենց տպավորություններն են կիսել «Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ» խորագիրը կրող արդեն ավարտված համաժողովի արդյունքենրի վերաբերյալ, միջոցառումն ընդհանուր առմամբ գնահատելով արդյունավետ ու բովանդակալից։ Սփյուռքի մեր գործընկերները դժգոհել են, որ տեղական հեռուստաընկերությունները միջոցառմանը պատշաճորեն չեն անդրադարձել։

Հոկտեմբերի չորսին Երևանում մեկնարկեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ » խորագրով լրագրողների համահայկական 6-րդ խորհրդաժոողվը։ Աշխարհասփյուռ հայ լրագրողները հայերնիքխում քննարկում էին տարելիցին ընդառաջ իրենց անելիքները։ Ինչ մարտավարություն է որդեգրելու հայ լրագրողական համայանքը, ինչպես է արձագանքելու ականկալվող մարտահրավերներին։ Սեղմ ժամանակահատվածում բավականին հագեցած օրակարգ, 51 զեկույց, բուռն քննարկումներ։ Լիբանանի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանն արդյունքներից գոհ է:
Համաժոողվում քննարկվել են նաև Սիրայում ստեղծված իրավիճակն ու դրա արդյունքում ծնված սիրիայհյության խնդիրները։ «Դա մեր արյունոտ վերքն է»,-ասում է Լիբանանի «Խոսնակ» ամսագրի խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը:
Ներկայացված խնդիրներն իհարկե միայն լրագրողներինը չեն այլ համահայկական են, ուստի համաժոողվն էլ իր կարևորությամբ պետք է որ համահայկական արձագանք ստանար։ Սփյուռքահայ լրագրողները, սակայն, հայկական հեռուսատաընկերությունների աշխատանքից մասանվորապես գոհ չեն։ «Սևանի ռադիո» լիբանանյան ծրագրի ներկայացուցիչ Վեռա Սիսերյանը նկատել է, որ նման համաժողովոնրին հայաստանյան հանրությունը կարծեք այնքան էլ լուրջ չի վերաբերում, սակյան դրանք իսկապես կարևոր ու անհրաժեշտ են»,-ընդգծում է սփյուռքի մեր գործընկերը:

Որքանով է սփյուռքի հայկակական մամուլը հետևում և անդրադառնում հայաստանյան ներքաղաքական իրականությանը։ Առավելագույնս փորձում ենք անդրադառնալ այն ամենին, ինչ հրամցնում են հայկական լրատվամիջոցները։ «Մենք խնդիր ունենք պահպանելու հավասարակշռությունը, ներկայացնելու այդ իրականությունն այնպես , որպեսզի սփյուռքում հիասթափություններ չառաջանան, բայց ասել, որ այդ խնդրի լուծումն արդեն գտել ենք, չենք կարող»,-ասում է Վեռա Սիսերյանը։ Համբիկ Մարտիրոսյանն էլ ընդգծում է, որ հայաստանյան լրահոսի հանդեպ սփյուռքը բավականին զգայումն է, իսկ հանիրավի ներկաացվող բազմաթիվ լուրեր, հաճախ միայն ցավ են պատճառում և ուրշ ոչինչ:
Այսպես թե այնպես Սփյուռքի լրատվամիջոցների առանցքում Հայաստանը միշտ ներկա է, ինչը ԱՄՆ-ի «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Աբո Պողիկյանը չի կարող ասել հայաստանյան լրատվամիջոցների մասին:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button