ԿարևորՎերլուծական

Վրացական տեսլականը՝ ռուսների աչքերով

Ռուս փորձագետները կարծում են, որ Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ընդդիությունը այսուհետ պետք է իր հաղթանակի ամրապնդման համար պայքար մղի օրենսդիր մարմնում, իսկ ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին և նախագահ Միխայիլ Սահակաշվիլին  կարողանան հանդուրժել միմյանց:
Վրաստանի ԿԸՀ տվյալների համաձայն՝ 97,03 ձայների հաշվարկման արդյունքում ընդդիմադիր դաշինքը ստացել է 55 տոկոս քվե, իսկ Սահակաշվիլիի կուսակցությունը 40, 27 տոկոս:
Նախնական արդյունքների ամփոփման համաձայն՝ մեծամասնական ընտրակարգով ընտրվել է  ընդդիմադիր  38 եւ իշխանամետ՝ 35 պատգամավոր:
ԱՊՀ հարցերով  ինստիտուտի  փոխտնօրեն  Վլադիմիր Ժարիխինի կարծիքով՝ Վրաստանում  նոր ժողովրդական հուզումների հիմքեր առայժ  չկան, «Սահակաշվիլին ընդունելով  իր պարտությունը՝ հետաձգում է  հնարավոր հուզումների սկսման հավանականությունը, սպասելով՝ Սահակաշվիլի- Իվանիշվիլի կառավարման տեսանելի ընթացին, որն իսկապես լուրջ խնդիր է»,- կանխատեսել է ռուս փորձագետը և նկատել, որ Վրաստանի բյուջեն հիմանակնում ձևավորվում է արտաքին հատկացումներից, առաջին հերթին՝ ԱՄՆ օգնությունից:
«Առաջիկայում տնտեսական բոլոր լծակները  լինելու են Սահակաշվիլիի ձեռքում, և  որպես նախագահ Իվանիշվիլիի գլխավորած գործադիր մարմնի հետ կսկսվեն տարաձայնություններ՝ սահմանափակվող  ֆինանսական միջոցների կրճատման շուրջ, որից էլ սկիզբ կառնեն ժողովրդական հուզումները:
Իսկ մինչ կանխատեսումները իրողություն կդառնան, Վրաստանը ցնծում է՝ ընդդիմադիրները տոնում են իրենց հաղթանակը, իսկ իշխանամետները՝ պատվով տանում պարտությունը:

Չնայած հեռու ապագայում հնարավոր հուզումների կանխատեսմանը՝ Վրաստանում արդեն իսկ սկսվում է ուժերի վերադասավորման փուլը: Ընդդիմադիրների առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ նոր կառավարության կազմում գործող նախարարներից և ոչ մեկը չի ընդգրկվի:
«Գործադիր նոր կազմը ձևավորված կլինի միայն համախոխներից»,- հայտարարել է Իվանիշվիլին:

Թողնել պատասխան

Back to top button