ԿարևորՔաղաքական

Վոլֆգանգ Թիրզե. «Հայաստանը խաղաղության նպատակ ունի»

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

«Ես կածում եմ անհրաժեշտ է, որ Թուրքիան դա կատարի (ճանաչի Հայոց ցեղասպանությունը. խմբ.), սակայն սա լուրջ ջանքեր պահանջող գործընթաց է: Ինքնաքննադատական գիտելիքները դեռ պետք է հասնեն թուրք հասարակությանը: Գերմանիայի դիրքորոշումը շատ հստակ է` մենք դատապարտում ենք այդ հանցագործությունները: Հայաստանի դեպքում մենք դա արտահայտել ու հատուկ բանաձեւ ենք ընդունել»,- «Ռադիոլուր»- ին այսօր ասել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեն:

 Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը նպաստելու լավագույն ուղին նա գերմանացի քաղաքական գործիչը  համարում է Մինսկի խմբի աշխատանքը: «Գերմանիան գուցե կարող է այդ ջանքերին աջակցել, սակայն չեմ կարծում, թե մենք կարողանանք առանցքային դեր խաղալ: Մենք մեզ գերագնահատած կլինենք, եթե այդպես կարծենք: Այդ պատճառով էլ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու առումով Գերմանիան քայլեր նախաձեռնել չի պատրաստվում»,- պարզաբանեց նա:
Խոսելով Ադրբեջանի անմարդկային պահվածքի եւ մարդասպանին ազատ արձակելու ու հերոսացնելու` ողջ աշխարհի կողմից դատապարտված քայլի մասին` Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահն ընդգծեց.

Սաֆարովի հանդեպ վերաբերմունքը սկանդալային է: Դրանում բոլորը միակարծիք են: Պետք է նկատի առնել, որ դա ադրբեջանական ռեժիմի ոչ թե ուժի, այլ թուլության արտահայտությունն է: Դա Հայաստանում էլ պետք է հասկանան: Եթե անգամ հռչակագիր էլ ընդունվի այս երկրի հանդեպ, չեմ կարծում, թե այդպիսով կարելի է ինչ-որ մեկին խոչընդոտել անելու ինչ-որ բան, եթե նա դա ուզում է: Միաժամանակ` չեմ կարծում, թե Հայաստանը շահագրգռված է, որ Ադրբեջանի հետ տարաձայնություններն ավելի սրվեն: Կարծում եմ` հակառակը՝ Հայաստանը խաղաղության նպատակ ունի:

Հայ-գերմանական տնտեսական գործակցությանն անդրադառնալով `Վոլֆգանգ Թիրզեն տեղեկացրեց, որ այս տարի Ֆրանկֆուրտում գերմանահայկական տնտեսական քննարկումներ պետք է անցկացվեն: Հենց դրանք էլ կհստակեցնեն` ինչ նախապայմանների առկայության դեպքում եւ դեպի որ ոլորտներ կարող են ուղղվել գերմանական ներդրումները:

«Փակ սահմանների եւ փոքր շուկաների կողքին Հայաստանում ամենամեծ նախադրյալը ներդրումների համար լավ կլիման է: Շատ կարեւոր է, որ հայկական կողմի քաղաքական այցերը Գերմանիա առավել ակտիվ լինեն. 

այդպիսով այս երկրի հիմնախնդիրները եւ իրավիճակը մեզ համար առավել հասկանալի կդառնան»,- նկատեց նա:

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button