ԿարևորՔաղաքական

ԱԺ այսօրվա օրակարգում Վարդան Օսկանյանին անձեռնմխելությունից զրկելուը հարցն է

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովն այսօր սկսել է քառօրյա նիստերի աշխատանքը: Կեսօրին հերթագրվել է 107 պատգամավոր: Ներկայացնելով օրակարգը՝ Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ գլխավոր դատախազի միջնորդությունը` Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ընդգրկելու` ԱԺ-ի համաձայնությունը ստանալու մասին հարցը կքննարկի այսօր:
Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարման կարգի վերաբերյալ ձայն է խնդրել եւ հայտարարել, որ իրենց խմբակցությունը ոչ մի քվեարկության չի մասնակցելու: Ի դեպ, Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ 300 երիտասարդ ակտիվիստ բողոքի է դուրս եկել ի պաշտպանություն նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի և «Սիվիլիթաս» հիմնադրամի գործի։

Մինչ այդ` գալով քառօրյայի ամբողջ օրակարգին, տեղեկացնենք, որ դրա որոշման նախագծում ընդգրկվել է 48 հարց, այդ թվում` 13 միջազգային պայմանագիր, իսկ լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 19 հարց: Êորհրդարանը քննարկելու է նաև գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդագիրը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button