ԿարևորՀասարակություն

Հայաստանում շուրջ 14 հազար միայնակ տարեց է ապրում. այսօր տարեցների միջազգային օրն է

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Աշխարհում ամեն վայրկյան երկու մարդ տոնում է իր վաթսուն ամյակը: Հոկտեմբերի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես տարեցների միջազգային օր: 2050 թ-ին աշխարհում առաջին անգամ բնկաչության շրջանում ավելի շատ ծերեր կլինեն, քան մինչև 15 տարեկան երեխաներ: ՄԱԿ-ի բնկաչության հիմնադրամն ու «ՀԷԼՓԷՅՋ ինթերնեյշնլ» կազմակերպությունն իրականացրել են հետազոտություն՝ «Ծերացումը 21-րդ դարում, տոնելու առիթ և մարտահրավեր» վերնագրով: Ըստ զեկույցի՝ 2050թ Հայաստանի բնակչության 30,2 տոկոսը կլինի 60-ն անց, իսկ 6,6 տոկոսը՝ 80-ն անց: Միջազգային դասակարգմամբ Հայաստանն արդեն իսկ ծերացող երկիր է: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանն ու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն այսօր հանդիպել են լրագրողների հետ ու խոսել Հայաստանում տարեցների հիմնախնդիրների և իրականացված ու իրականացվելիք աշխատանքների մասին:

Չնայած պետության գործադրած բոլոր ջանքերին՝ «Բնիկ երևանցիների» ասոցիացիայի հիմնադիր Կառլեն Բաբայանը, ով, ի դեպ, 85 տարեկան է, կարծում է, որ Հայաստանում ոչ բոլոր տարեցներն են պաշտպանված, նրանք ուշադրության ու հոգատարության կարիք ունեն:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button