ԿարևորՄշակույթ

Հայաստանի պետական ջազ-նվագախումբը 75 տարեկան է

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Տաղանդավոր արվեստագետներ Արտեմի Այվազյանի ու Ցոլակ Վարդազարյանի նախաձեռնությամբ 1938 թվականին հիմնադրվեց Հայաստանի պետական ջազ նվագախումբը, որով հիանում էին խորհրդային ողջ տարածքում։ 1956 թվականին նվագախմբի գղեղարվեստական ղեկավարի և դիրիժորի պատասխանատվությունը ստանձնեց երիտասարդ տաղանդավոր դաշնակահար և կոմպոզտիտոր կոնստանտին Օրբելյանը։
Հյուրախաղեր աշխարհի 40 երկրներում, բազամթիվ սկավառակներ, հեռուստատեսային ելույթներ։ Խորհրդային ջազ նվագախմբերից Հայաստանինն առաջինն էր ,որ 1975-ին մեկնեց ջազի հայերնիք՝ ԱՄՆ։ Կյանքի 36 տարիները նվագախմբին նվիրած մաեստրո Օրբելյանն այսօր երախտագիտությամբ է հիշում մարդկանց, ում դերը ճակատագրական դարձավ նրա ստեղծագործական կյանքում։

«Նվագախմբում ես լավ դպրոց անցա և շատ բան սովորեցի։ Անվերապահորեն շնորհակալ եմ Արտեմի Այվազյանին, ով այն տարիներին ինձ հրավիրեց Բաքվից։ Չեմ էլ պատկերացնում՝ ինչպես կդասավորվեր ճակատագիրս, եթե 43 թվականին չտեղափոխվեի Երևան և չհայտնվեի հրաշալի ու ինձ շատ հարազատ մարդկանց միջավայրում՝ Առնո Բաբաջանյան, Էդուարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան։ Մեր փորձերին այն ժամանակ հաճախ ներկա էր լինում Արամ Խաչատրյանը։ Հայաստանի ջազ նվագախմբի հետ ես աշխատեցի 36 տարի»։

1997 թվականին արդեն անկախ Հայսատանում նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը դարձավ տաղանդավոր երաժիշտ, կոմպոզիտոր և գործիքավորող Արմեն Մարտիրոսյանը։ Նվագախմբի համար ստեղծագորածական նոր շրջան, նոր հաջողություններ։

2010-ին ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում Արմեն Մարտիրոսյանին փոխարինեց բազմաթիվ ջազ փառատոների դափնեկիր, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը։ 75 -ամյա ջազ նվագախմբի ղեկավարն այսօր մեկ խնդիր ունի՝ պահպանել այն բարձր նշաձողը, որին հավատարմորեն հետևել է նվագախումբը գոյության ողջ ընթացքում։

Այն ինչ ուղեկցել է Հայասատանի պետական ջազ նվագախմբին գոյության ողջ ընթացքում, մաեստրո Կոնստանտին Օրբելյանի բնորոշմամբ, պրոֆեսիոնալիզմն է։
«Նվագախմբի այսօրվա հաջողություններն էլ նախ և առաջ պրոֆեսիոնալ երաժիշտների աշխատանքի արդյունքն են»,- ասում է ջազ նվագախմբի պրոդյուսեր Արթուր Ասատրյանը։ Նրա տեղեկացմամբ՝ 2013 թվականին նվագախումբը կմասանակցի Մոնրեալի փառատոնին, որտեղ հայկական ջազ նվագախմբին կտրամադրվի ամենամեծ բեմահարթակը։ իսկ երևանյան բեմահարթակում նվագախմբի 75-ին ամյակին նվիրված սեպտեմբերի 22-ին կայացած համերգի կազմակերպական մակարդակի վերաբերյալ մաեստրո Օրբելյանի գնահատականը բարձրագույնն է։
Ավելին՝ մաեստրոն նշում է, որ ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի նկարահանող խումբը , որը հատուկ եկել էր համերգը նկարահանելու, խոստովանել է՝ նման ջազ համերգ նույնիսկ Մոսկվայում չի եղել։ Այն պետք է ցուցադրվի Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, ասել են ռուսաստանցի հյուրերը։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button