Կարևոր

2011- ին սոցիալական ոլորտում տնտեսվել է 18.5 մլրդ դրամ

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

2011 թվականին սոցիալական ոլորտին պետական բյուջեից հատկացված 59 մլրդ դրամով իրականացվել են 98 ծրագրեր, այսօր ԱԺ- ում նախորդ տարվա պետական բուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտնեց գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։ Ըստ նրա՝ կատարողականը կազմել է 96,8 տոկոս:

Անցյալ տարի Հայաստանում միջին կենսաթոշակը կազմել է 27163 դրամ, պետական շուրջօրյա խնամքի տակ է գտնվել 1050 ծեր և 835 երեխա:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա.Ասատրյանը, ով պաշտոնն ստանձնել է ընթացիկ տարվա հունիսի 16-ին, անցյալ տարի փոխնախարար էր, և ինչպես պարզվեց քաջատեղյակ է ոլորտի ցուցանիշներին:

Սոցիալական ապահովության ոլորտում տնտեսվել է 18,5 մլրդ դրամ: Տնտեսումները հնարավոր են դարձել սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատանքների վերանայման արդյունքում, ինչը թույլ է տվել կանխել ոլորտում առկա որոշ չարաշահումները:
Նախարարը ներկայացրեց նաև ոլորտի 2011 թվականին կառավարության կողմից նախանշած գերակա ուղղությունները:

Առավոտյան խորհրդարանում քննարկվել է առողջապահության ոլորտի ֆինանսական հաշվետվությունը, կարող եք ծանոթանալ այստեղ

 

Թողնել պատասխան

Back to top button