Սպորտ

Հայաստան-Իտալիա խաղի տոմսերի գները չեն փոխվի

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վաճառքի է հանել հոկտեմբերի 12-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը: Այդ մասին տեղեկատվությունը հրապարակել է ՀՖՖ պաշտոնական կայքը` նշելով, որ տոմսերի գները կտատանվեն 3000-10000 դրամի սահմաններում:

Մենք արդեն հաղորդել ենք նաև, որ այդ լուրը դժգոհությաբ են ընդունել ֆուտբոլասերները: Նրանց կարծիքով` գների նվազեցում պետք է կատարվեր, քանզի «Հրազդան» մարզադաշտում տեղերի քանակը, ի տարբերություն «Հանրապետականի», ավելի մեծ է:

ՀՖՖ պաշտոնական կայքում տեղադրված նոր լուրը, որով փաստվում է, որ տոմսերը, «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից բացի, կվաճառվեն նաև «Հյումել» խանութների ցանցում, նաև ՀՖՖ-ի դիրքորոշումն է հայտնում գների վերաբերյալ:

«Ինչ վերաբերվում է տոմսերի գներին, ապա դրանք չեն փոխվի, քանի որ նախ` դրանք մի քանի անգամ ավելի ցածր են նման հանդիպումների միջազգային տոմսերի սահմանված գներից և երկրորդ, որ սահմանելով 4 կարգի տոմսեր` 3000, 5000, 7000 և 10.000 դրամ արժողության, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բոլորին հնարավորություն է ընձեռել ընտրություն կատարելու: Ի դեպ, հիմնական տրիբունաների տոմսերի գները, որոնք ավանդաբար համարվում են հիմնական երկրպագուների տրիբունաներ, 3000-ից 7000 դրամի սահմաններում են: Տոմսերի սահմանված գներում էական փոփոխություններ չեն եղել նախկինի համեմատ, և սահմանված գները ծանոթ են ֆուտբոլի երկրպագուներին»,- նշված է հրապարակման մեջ:

Թողնել պատասխան

Back to top button