ՀասարակությունՄշակույթ

Մատենադարանի նորոգված հիմնական մասնաշենքը վերաբացվեց

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հանրապետութայն նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանր նորոգված հիմնական մասնաշենքի վերաբացման` նոր ցուցասրահներով և ցուցադրությամբ: Նախկին մեկ հիմնական ցուցասրահի փոխարեն այսուհետ գործելու են տասնհինգ ցուցասրահներ: Նորոգված հիմնական մասնաշենքի շահագործմամբ` Մատենադարանն ամբողջանում է իբրև հայ հոգևոր արժեքների պահպանման ու հանրահռչակման համալիր, հայագիտական կենտրոն և մշակութային գերակա արժեք` գիտական և թանգարանային առաջնակարգ հաստատությունների արդի չափանիշերին համապատասխան:

Մադենադարանի նորոգված հիմնական մասնաշենքը վերաբացվեց Մատենադարանի նոր գիտական մասնաշենքի բացումից ուղիղ մեկ տարի անց, ինչպես և հայտնել էր Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում` դեռևս անցյալ տարի նոր մասնաշենքի հանդիսավոր բացման ժամանակ: Այսպիսով` նախկին մեկ հիմնական ցուցասրահի փոխարեն այսուհետ գործելու են տասնհինգ ցուցասրահներ` այդ թվում`«Արցախի», «Վասպուրականի», «Արևելյան գրքերի», «Բժշկագիտության», «հնատիպ գրքերի», «նվիրատվությունների»:

Առաջին անգամ գործելու է նաև «Վիրտուալ մատենադարան» ցուցասրահը, որը զգալիորեն նպաստելու է ցուցադրվող նմուշների յուրացմանը , Մատենադարանի, հայ գրչության կենտրոնների ու գրավոր մշակույթի վերաբերյալ տեղեկության տարածմանը, տարաբնույթ կրթական ծրագրերի իրականացմանը:

Հիմնական մասնաշենքը գործելու է իբրև թանգարանային համալիր` այդպիսով աննախադեպ հնարավորություն ընձեռելով հայ և համաշխարհային պատմամշակութային արժեքների հանրահռչակման համար,վերանորոգված մասնաշենքի բացմանն ասաց մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:

Մատենադարանն այժմ ոչ միայն ձեռագրերի պահպանման, վերանորոգման ու ուսումնասիրման գիտական խոշորագույն կենտրոն է, այլև աշխարհի այն եզակիր թանգարաններից մեկը, որտեղ այդ ամենը նաև ցուցադրվում է:

Վերանորոգված մասնաշենքի հարմարավետությունը նպաստում է նաև Մատենադարանի աշխատակիցների առավել կազմակերպված աշխատանքին: «Վասպուրականի» ցուցասրահը ներկայացրեց հսկիչ-էքսկուրսավար Նաիրա Մարտիրոսյանը:

Հիմնական ցուցադրություններից բացի կազմակերպվելու են նաև ժամանակավոր թեմատիկ ցուցադրություններ: Նշենք, որ բոլոր սրահները նորոգվել են ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման արդի սարքավորումներով: Նոր ցուցասրահներով և ցուցադրությամբ` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանր նորոգված հիմնական մասնաշենքի վերաբացմանը ներկա էր նաև Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button