Հասարակություն

ԿԸՀ անդամները հանձնաժողովի նախագահի տեղակալ եւ քարտուղար են ընտրել

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում այսօր՝ հոկտեմբերի 11–ին, ընտրել են հանձնաժողովի նախագահի տեղակալին եւ քարտուղարին: Նիստի մեկնարկին ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ նոր ընտրական օրենսդրության համաձայն՝ ԿԸՀ նախագահին եւ անդամներին ընտրում է Ազգային ժողովը, այնուհետեւ ԿԸՀ-ն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահի տեղակալ եւ  քարտուղար:

Նիստին մասնակցել են հանձնաժողովի բոլոր անդամները:

ԿԸՀ նախագահը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում է առաջադրել Լաուրա Գալստյանի թեկնածությունը, որը  միաձայն քվեարկությամբ ընտրվել  ԿԸՀ նախագահի տեղակալ:

ԿԸՀ քարտուղարի պաշտոնում  ընտրվել է Արմեն Սմբատյանը, որին  հանձնաժողովի 6 անդամները եւ նախագահը միաձայն կողմ են քվեարկել:

Back to top button