Սուրճ ու սեր առավոտից

Հունիսի 18-ը՝ կայուն գաստրոնոմիայի օրը. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան: Այսօրվա թողարկման առաջին հատվածում կհյուրընկալենք հյուրընկալության, զբոսաշրջության և գաստրոնոմիայի փորձագետ, ArmHoreca.am մասնագիտացված մեդիա հարթակի հիմնադիր Գրիգորի Հակոբյանին։

Կխոսենք Կայուն գաստրոնոմիայի օրվա մասին, որը նշվում է հունիսի 18-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ Գաստրոնոմիան ոչ միայն սնունդ է, այլև մշակութային ինքնարտահայտման կարևոր միջոց՝ արտացոլելով ժողովուրդների բնական ու մշակութային բազմազանությունը։

Այսօր նաև Ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային օրն է։ Կանդրադառնանք ատելության խոսքի տարածման վտանգներին, դրա կանխարգելման մեխանիզմներին և խոսքի ազատության պահպանման կարևորությանը։

Ինչպես միշտ, եթերում կլինեն նաև՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Կարդացեք նաև

Back to top button