Սուրճ ու սեր առավոտից

Փղերի պաշտպանության միջազգային օրը կենդանաբանական այգիներում․ «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան։ Հյուր՝ Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյան Թեման. Փղերի պաշտպանության միջազգային օրը կենդանաբանական այգիներում (IDAEZ) Առաջին անգամ այս օրը նշվել է 2009թ.-ին։

Այն նախաձեռնել են կենդանիների իրավունքների պաշտպան ակտիվիստները՝ ուշադրություն հրավիրելու գերության մեջ պահվող փղերի խնդիրների վրա։ Օրվա գլխավոր նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը փղերի բնական կենսակերպի, նրանց կարիքների և կենդանաբանական այգիներում հանդիպող մարտահրավերների վերաբերյալ։ Կխոսենք փղերի պահպանության, կրթական ծրագրերի, կենդանաբանական այգիների դերի և ոլորտի արդի միտումների մասին։

Ինչպես միշտ, ձեզ սպասվում է օրվա հագեցած տեղեկատվական բլոկը՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Կարդացեք նաև

Back to top button