
Ծիրանի, սալորի, կեռասի, հանքային ջրի, գինու և բրենդիի արտահանումը խթանելու նպատակով առաջարկվում է հունիսի ընթացքում արտահանում իրականացնող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում. ծիրանի 1 կգ-ի համար՝ 200 դրամ, սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 250 դրամ, կեռասի համար՝ 400 դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար՝ 350 դրամ, շշալցված բրենդիի՝ յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար՝ 830 դրամ, և հանքային ջրի համար՝ 150 դրամ, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:




