
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու հայց է ներկայացրել գործարար Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ՝ զրպարտություն համարվող տվյալների հերքման և յուրաքանչյուրով 6 մլն դրամ փոխհատուցման պահանջով։ Տեղեկատվությունն առկա է datalex.am-ում։
Հայցերից մեկ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Կանադայում տուն ունենալու Սամվել Կարապետյանի հայտարարությանը։
Հայցով պահանջվում է պարտավորեցնել Սամվել Կարապետյանին Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել։
Նիկոլ Փաշինյանի երկրորդ հայցը վերաբերում է «Ուժեղ Հայաստան»-ի՝ «300 000 ադրբեջանցու»՝ ՀՀ-ում բնակվելու տեղեկությանը։




