Սուրճ ու սեր առավոտից

Հայաստան կժամանի աշխարհահռչակ World Doctors Orchestra-ն. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Վեգա Անդրեասյան: Հյուրեր՝ Սոպրանո, ստոմատոլոգ Էմմա Արվեն (ԱՄՆ), Առաջին ջութակ, դեղագործ Մարիա Խաչիկյան:

Թեման. Հունիսի 25-ին և 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա բացառիկ մշակութային և մարդասիրական իրադարձություն․ Հայաստան կժամանի աշխարհահռչակ World Doctors Orchestra-ը։ Ավելի քան 15 տարի առաջ հիմնադրված նվագախումբը միավորում է շուրջ 2000 բժիշկների աշխարհի 60 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, որոնց մասնագիտությանը զուգահեռ միավորում է նաև երաժշտության հանդեպ սերը։

Նվագախումբը ելույթ է ունենում աշխարհի հեղինակավոր բեմերում՝ իրականացնելով բացառապես բարեգործական նախաձեռնություններ և իր արվեստով աջակցելով մարդասիրական ծրագրերին։

Ինչպես միշտ, կլինի օրվա տեղեկատվական բլոկը՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Կարդացեք նաև

Back to top button