Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան: Թեման. Ֆալաֆելի միջազգային օր․ հունիսի 12-ին նշվող այս օրը նվիրված է ֆալաֆելին՝ Մերձավոր Արևելքի սիրված ուտեստներից մեկին։ Կխոսենք օրվա պատմության, ավանդույթների և հետաքրքիր բաղադրատոմսերի մասին։
Կիմանանք, թե ինչպես են մարդիկ նշում այս օրը՝ պատրաստելով կամ համտեսելով ֆալաֆել, փորձելով նոր բաղադրատոմսեր և կիսվելով իրենց պատմություններով։
Կապ մեր գործընկերների՝ Տիգրանի և Լուսինեի հետ․ նրանք այս պահին դեպի Մեղրի ճանապարհին են՝ Հանրային ռադիոյի 100-ամյակին նվիրված տոնական համերգների շրջանակում, և կկիսվեն ճանապարհի ու սպասվող միջոցառումների մանրամասներով։
Օրվա տեղեկատվական բլոկում՝
- Օրվա կարևոր լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ մեր ռադիոլսողների հետ։




