ԿարևորՄշակույթ

«Նորդիկ օրեր Երեւանը»՝ Սունդուկյանի թատրոնի բակում

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բակում այսօր մեկնարկել է Նորդիկ օրեր» 2026 փառատոնը։ Սկիզբը տրվել է  Հայաստանում  Դանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի դեսպանությունների ներկայացուցիչների եւ ՀՀ կառավարության պաշտոնյաների ներկայությամբ։

Փառատոնըն նվիրված է կայունության, նորարարության, մշակույթի, գրականության, անվտանգության, հավասարության և համայնքային ներգրավվածության վերաբերյալ նորդիկ մոտեցումներին:

Հունիսի 12- 13-ին անցկացվող «Նորդիկ օրեր Երևան 2026»֊ն առաջարկում է բազմազան ծրագիր՝  ներառելով պանելային քննարկումներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, գրական միջոցառումներ, միջոցառումներ երիտասարդների համար, աշխատարաններ և այլն: 

Այս տարվա հիմնական թեմաներն են՝ քաղաքային կայուն զարգացումը, նորաձևությունը, կլիման։

Կարդացեք նաև

Back to top button